երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը հապճեպ հեռացել է ՀՀ-ից

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ԱԳՆ-ում տեղեկատվամիջոցի աղբյուրը: Նրա խոսքով` այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ-Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել:

Թե ինչ սխալների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ նա կասկածվում է հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսության մեջ։
 

Նշենք, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է ընդամենը 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։

 

  • Կիսվել: