կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մրցանակ է սահմանել ՏՏ ոլորտում. մասնակցել ցանկացողները հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ ԱԳՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մրցանակ է սահմանել ՏՏ ոլորտում. մասնակցել ցանկացողները հայտերը պետք է ներկայացնեն ՀՀ ԱԳՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցանակի այս շրջափուլի նպատակն է ապահովել կորոնավիրուս (COVID-19) համավարակի պայմաններում կրթական ճգնաժամի հաղթահարման համար նոր ուսումնական գործիքների կիրառման ներառականությունը և հասանելիությունը:

Մասնակցել ցանկացողները պետք է հայտերը ներկայացնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն [email protected] էլ. փոստի հասցեով մինչև 2022 թ. փետրվարի 3-ը: Հավելյալ տեղեկությունների համար անհրաժեշտ է այցելել ՅՈՒՆԵԿՕ-ի պաշտոնական կայքէջ` /www.unesco.org/:

Մրցույթի կանոնադրությունը և ուղեցույցը կցվում են:

  • Կիսվել: