չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ընտրվել են ԱԺ խմբակցությունների ղեկավարները

Ընտրվել են ԱԺ խմբակցությունների ղեկավարները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ԱԺ խմբակցությունները նիստեր են գումարել, ընտրել խմբակցությունների ղեկավարներ և քարտուղարներ:

Այսպիսով, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Հայկ Կոնջորյանը, քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Վանեցյանը, քարտուղար՝ Հայկ Մամիջանյանը:

  • Կիսվել: