կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընտրություններում հնարավոր կեղծիքների դեմն առնելու ամենագործուն մեխանիզմը ժողովրդի մոբիլիզացիան է, ժողովրդի՝ իր քվեի պաշտպանությունն է․ Արման Բաբաջանյան

Ընտրություններում հնարավոր կեղծիքների դեմն առնելու ամենագործուն մեխանիզմը ժողովրդի մոբիլիզացիան է, ժողովրդի՝ իր քվեի պաշտպանությունն է․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է ընտրություններում հնարավոր կեղծիքների դեմն առնելու մեխանիզմներին։  Նա գրել է․

«Ասում եք ազգակործան է, պատերազմում նման ելքի համար միակ պատասխանատուն է։ Եթե ճիշտ եք ասում, եթե հետին միտք չունեք, բա ինչո՞ւ եք առաջարկում թեկուզ ժամանակավոր արտաքսվել արտասահման։ Ես էլ մյուսների պես պնդում եմ՝ թող մնա, պատասխան տա, եթե կա տալու պատասխան։ Թող մնա ձեր հիմնադրած դատարաններով անցնի ու ենթարկվի պատասխանատվության․․․ Ինչի՞ց եք վախենում, ումից եք սարսափում։

Չէ, ձեր ուզածը քաոսն է, անիշխանությունն է․․․

Էսօր մի կարևոր քաղաքական շրջանակի հետ խոսում էինք ընտրություններում հնարավոր կեղծիքների դեմն առնելու պետության ձեռքում  առկա գործիքների մասին։ Բոլորս էլ եկանք համոզման, որ ամենագործուն մեխանիզմը ժողովրդի մոբիլիզացիան է, ժողովրդի՝ իր քվեի պաշտպանությունն է։

Խաղից հանում ես այդ ժողովրդին, նրա թեկնածուին պաշտպանելու բան էլ չի մնում, որովհետև ժողովուրդը չի կարող պաշտպանել մի բան, որն իրենը չէ՝  բոլոր ներքին և արտաքին հետևանքներով։

Մտածե՞լ է այսօրվա առաջարկ հնչեցնողը, թե ինչ մեծ արհավիրք է ստեղծում իր առաջարկով․․․

եթե որևէ հույս պահպանվել է այս երկրի հետ, դա ժողովրդի ընտրության հույսն է․․․ հանիր այդ հույսը այսօրվա օրակարգից, Հայաստանում ապրելու, առհասարակ ապրելու հույսն է վերջանում․․․

գոնե հասկացե՞լ եք, որ ձեր "ռեալպոլիտիկից" անդին իրական մարդիկ են, իրական ճակատագրեր, իրական կյանք․․․»,- գրել է Արման Բաբաջանյանը։

  • Կիսվել: