կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ընտրողներին ուղղորդում են հօգուտ ՔՊ-ի քվեարկելու

Ընտրողներին ուղղորդում են հօգուտ ՔՊ-ի քվեարկելու

9/56 և 9/57 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածքում, ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու:

Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը: Ի դեպ, նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է:

Երբ տեղամաս են ժամանել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Էդուարդ Տոնոյանն ասել է․ «Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ»:

  • Կիսվել: