չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ընտրացուցակներում 229 մահացած անձանց տվյալներ են հայտնաբերվել. Արմեն Ղազարյան

Ընտրացուցակներում 229 մահացած անձանց տվյալներ են հայտնաբերվել. Արմեն Ղազարյան

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստուգումների արդյունքում ընտրացուցակներում 381 անճշտություն է հայտնաբերել, որոնցից 229 դեպքում մահացած անձանց տվյալներ են եղել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
 
Նա ներկայացրեց, թե որ դեպքում են մահացած անձանց տվյալները մնում ընտրացուցակներում։
 
«Եթե քաղաքացին մահանում է ՀՀ տարածքից դուրս, աճյունի տեղափոխությունից հետո անհրաժեշտ է, որ հարազատներն այստեղ մահվան վկայական ստանան։ Այդ վկայականը ստանալու դեպքումնմանատիպ անճշտություններ չեն լինում, սակայն լինում են դեպքեր, երբ հարազատները գալիս են, հուղարկավորությունը իրականացնում են, սակայն մահվան վկայականը ձեռք չեն բերում։ Այդ պարագայում մենք կարող ենք ունենալ նմանատիպ դեպքեր»,– պարզաբանեց Ղազարյանը։

  • Կիսվել: