ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընտանիքով փախանք, տագնապ էին հայտարարել. Փաշինյանը՝ ուղղաթիռով Սյունիք մեկնելու մասին

Ընտանիքով փախանք, տագնապ էին հայտարարել. Փաշինյանը՝ ուղղաթիռով Սյունիք մեկնելու մասին

Այդ «Ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն ես վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պաշտպանությունից: Այսօ Քաջարանում քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ  պետական ուղղաթիռով Սյունիք մեկնելու վերաբերյալ խոսակցությունների մասին.

«Նրանք, ովքեր չեն նկատել, Մեղրիից այստեղ եկել եմ պետական մեքենայով: Դա արել եմ, որովհետև չեմ կարող չգալ: Որովհետև այդ «Ոչ»-իստների ժամանակ ընդունված օրենքի համաձայն ես վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պաշտպանությունից: Եթե ես նույնիսկ այստեղից փախնեմ, այս ժողովուրդը վազելու է իմ ետևից ու բռնի: Մի անգամ նման դեպք եղել է, ընտանիքով փախել էինք: Տագնապ էր հայտարարվել ու մեզ էին փնտրում: Հասցրեցինք մի քիչ փախնել, բայց ուր պետք է փախնեինք, վերջը չկարողացանք։ Ընտրական օրենսգիրքն ասում է, որ պետական պահպանության ենթակա անձանց վրա օրենքի սահմանափակումները, որի չի կարելի պետական միջոցներն օգտագործել քարոզչության ժամանակ և այլն, չի տարածվում, որովհետև դա պետական պահպանություն է, որից չեմ կարող հրաժարվել»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր, և լինում են դեպքեր, երբ այդ ուղղաթիռը դատարկ թռցնում են, որ այն չփչանա։

  • Կիսվել: