ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը

Ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ծառայության ղեկավար Անեթ Վարգային։

Հունգարիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Անեթ Վարգան շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր գործունեության մեջ։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։

Բացի այս, դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 12-ին հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար Քրիստինա Մարֆիի հետ։

Ինչպես հայտնեցին Հունգարիայում ՀՀ դեսպանությունից, Քրիստինա Մարֆին շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքի մեջ։

Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին, ընդգծել են Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։

  • Կիսվել: