հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները. Սաղաթելյան

Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները. Սաղաթելյան

Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները: Այս մասին այսօր ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

՛՛Վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը: Այստեղ մարդիկ անձնվիրաբար օրուգիշեր անցակացրել են, սակայն եկել է պահը, որ այդ մարդիկ իրենց ներուժն օգտագործեն ավելի կարեւոր տեղերում: Ֆրանսիայի հրապարակն այլեւս ՛՛Դիմադրություն՛՛ շարժմանն է՝ անկախ նրանից այստեղ վրաններ կան, թե՝ ոչ: Մեր նպատակը նույն է՝ չեզոքացնել ՀՀ-ին ու Արցախին սպառնացող վտանգները, կասեցնել Հայաստանի թուրքացումն ու Արցախի հայաթափումը՛՛,- նշեց Սաղաթելյանը:

՛՛Շարժմանը պետք է ցանցային բնույթ հաղորդել՝ կյանքի կոչելով տարածքային և ճյուղային կառուցվածքային միավորներ՛՛,-նշեց Սաղաթելյանը։



  • Կիսվել: