չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ընդդիմությունը շտապ հավաք է կազմակերպում. Գեղամ Մանուկյան

Ընդդիմությունը շտապ հավաք է կազմակերպում. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այսօր ժամը 19։00-ին շտապ հավաք են նախաձեռնում Ֆրանսիայի հրապարակում։

«Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից)
Սիրելի՜ հայրենակիցներ, այսօր` ժամը 19:00-ին, հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում և շարժվում դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր»,- նշված է գրառման մեջ։ 

Գեղամ Մանուկյանը նշել է, որ «հերթական արյունալի միջադեպն է տեղի ունեցել Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչների մասնակցությամբ, և այդ ամենաթողության մթնոլորտի ստեղծման մեղավորներն ու պատասխանատուները պետք է օր առաջ հեռանան»:

  • Կիսվել: