երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ընդդիմությունը փորձում է մարդ մոբիլիզացնել փողոցում. Արթուր Խաչատրյան

Ընդդիմությունը փորձում է մարդ մոբիլիզացնել փողոցում. Արթուր Խաչատրյան

Երեք տարի ինչ ասել ենք՝ ճիշտ ենք ասել, Փաշինյանն ինչ ասել է, սխալ է ասել, որովհետեր 3-5 տարի մենք անընդհատ գլորվում ենք դեպի անդունդը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը ձախողվել է իշխանափոխության հարցում:

«Այո, պետք է փոխել իշխանությունը, բայց հիմա ընդդիմությանը խփելն արդյո՞ք օգնում է իշխանության փոխելուն: Չի օգնում: Վերջապես, հասարակության մեջ, քաղաքական ներկապնակի վրա կա-չկա, բայց միակ լուրջ, կազմակերպված, ինստիտուցիոնալ ընդդիմությունը մենք ենք, ԱԺ-ում հավաքվածներն է և անում ենք այն, ինչ որ ընդդիմությունը պետք է անի, քննադատում ենք իշխանությանը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա հայտնեց, որ իրենք փորձում են մարդ մոբիլիզացնել փողոցում. «Այնքան չենք անում, որքան պետք է, բայց նայենք, թե այլընտրանքային ընդդիմությունը քանի մարդ է կարողանում մոբիլիզացնել: Նաեւ նայենք, թե փողոցում այս իշխանություններն ինչ աջակցություն ունեն: Երևանի քաղաքապետի ընտրությունները դրա ամենավառ վկայությունն են»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ ինչքան շատ մարդ մոբիլիզացվի, այնքան շուտ կկարողանան այս իշխանություններից ազատվել, փոխել պետության քաղաքականության կուրսը:

  • Կիսվել: