ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ընդդիմությունը նույնպես գիտակցում է ՀՀ կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման սխալ լինելը․ պատգամավոր

Ընդդիմությունը նույնպես գիտակցում է ՀՀ կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման սխալ լինելը․ պատգամավոր

Այսօր Հայաստանի կողմից ճիշտ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա պարզաբանեց, որ խորհրդարանի հայտարարության մեջ, որի նախագիծը նախօրեին առաջարկել էր ընդդիմությունը, ձեւակերպումներ ամրագրելու դեպքում Հայաստանը անհարմարություններ կստեղծի բանակցային գործընթացի, ինչպես նաեւ նրան աջակցող երկրների համար։

«Այս տրամաբանությամբ խորհրդարանն, ըստ էության, կճանաչեր Ղարաբաղի անկախությունը։ Սա կփակեր բանակցային գործընթացը եւ ոչ թե Ադրբեջանի, այլ միջնորդների հետ»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունը ձեռնպահ էր քվեարկել «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմից Ադրբեջանի Միլլի Մեջլիսին ի պատասխան պատրաստած հայտարարության նախագծի քվեարկության ժամանակ։

  • Կիսվել: