Ընդդիմությունը ինչքան ուզում է թող հանրահավաք անի․ վստահ եմ՝ եթե ընտրություններ լինեն, մենք կրկին կհաղթենք․ Ալեն Սիմոնյան
«ՀՀ-ում ընդդիմություն չկա, գոյություն չունի» – ԱԺ-ում այսօր այս մասին նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով նոյեմբերին 5-ին սպասվող խորհրդարանական ընդդիմության հանրահավաքի մասին։
«Թող անընդհատ հանրահավաք անեն, ես առաջարկում եմ նույնիսկ անժամկետ հանրահավաք սկսեն, այս անգամ Ուրուգվայի հրապարակում կամ որևիցե այլ հրապարակում,համ էլ կիմանանք, երբ սահմանում լարվածություն կլինի և ինչի սպասենք։ Թող անընդհատ հանրահավաք անեն, մեկ էլ որոշեն ԱԺ դահլիճ գալիս են, թե չեն գալիս, որովհետև կիսատ չի լինում այդ գործընթացը, կամ գալիս են, կամ չեն գալիս»,- ասաց նա։
Խոսելով Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին Սիմոնյանը նշեց․ «Քաղաքական գործընթացը այնպիսին է, որ հարցի լուծման ավելի բարենպաստ պայման վերջին 30 տարվա մեջ չի եղել։ Միշտ կարողացել են ինչ-որ ձևով ձգել և ժամանակ շահել, բայց դա արվել է, երբ մենք ամեն տարի չակերտավոր խաղաղ պայմաններում հարյուրավոր զոհեր ենք ունեցել«։
Սիմոնյանը նշեց նաև․ «Հայկական կոմղի այն պնդումները, որ գոյություն ունի Լավրովի պլան հաստատվեց ամենաբարձր մակարդակով, իսկ սկզբում մեզ ասում էին, որ նման բան չկա»։
«Իշխանությունը ամենաբաց, ամենաազնիվ և ամենահաշվետվողական ձևով է իրեն պահում ՀՀ ժողորդի հանդեպ , մենք դա անում ենք պատախանատվության զգացումից ելոնելով։ Մեր ժողովուրդը պետք է տեղյակ լինի և մենք իրենց ամեն ինչ պատմում ենք և ասում ենք ու դրա մեջ է մեր ուժը։ Ընդդիմությունը ինչքան ուզում է թող հանրահավաք անի, իրենք կապ չունեն ժոովրդի հետ»,- ասաց ԱԺ նախագահը։
«Մենք ՀՀ ժողովրդին ենք ներկայացնում, մենք ընտրված ենք, և վստահ եմ , եթե ընտրություններ լինեն մենք կրկին կհաղթենք այդ ընտրություններում։ Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ ՀՀ ժողովուրդը որոշի, որ ինչ-որ բան պետք է այլ ձևով անել, մենք նրա որոշմանը կենթարկվենք , տպավորություն չլինի, որ ինչ-որ մեկը ինչ -որ բանից կառչած է։ Այնպես չէ, որ այսօրվա իշխանության աթոռներին մեղր է քսած, դա ծանր և պատասխանատու աշխատանք է և հաճախ՝ անշնորհակալ»։



