ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024

Ընդդիմության հանրահավաքն ավարտվել է, սակայն ներկաները չեն ցանկանում հեռանալ

Թեեւ ընդդիմության հանրահավաքը Հանրապետության հրապարակում ավարտվեց, սակայն հրապարակում ներկա մարդիկ համաձայն չէին գնալ տուն, առավոտյան այցելել Եռաբլուր, իսկ երեկոյան նորից հանրահավաք անել հրապարակում:

Նրանցից շատերը պահանջում էին գործողություններ իրականացնել հենց այսօր, քանի որ Արցախում վիճակն օրհասական է:

Անսալով նրանց պահանջներին՝ ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց. ՛՛Մենք մնում ենք հրապարակում՛՛:

Այնուհետեւ Թեւանյանը մի տղամարդու հետ բանավեճի մեջ մտավ: Վերջինս պահանջում էր հենց հիմա գնալ բախումների եւ փոխել իշխանությունը, քանի որ անցնցում տարբերակով, ըստ նրա, փորձել են, եւ չի ստացվել:

Թեւանյանն էլ ասաց, որ համաձայն չէ, քանի որ սա երկարատեւ պրոցես է, պետք է ապահովել զանգվածայնություն: ՛՛Մեզնից պահանջում են գնալ, գլուխ ջարդել: Ես դրան պատրաստ չեմ, ինձ համար կարեւոր է արդյունքը, ոչ թե գլուխ ջարդելը՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: