չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ընդդիմադիրներն էլ ասում են՝ Փաշինյանը պետք է գնա հանգստանալու՝ 7 տարի տանջվում է, նշանակում է իշխանազավթման կո՞չ եմ անում. Խաչատրյան

Ընդդիմադիրներն էլ ասում են՝ Փաշինյանը պետք է գնա հանգստանալու՝ 7 տարի տանջվում է, նշանակում է իշխանազավթման կո՞չ եմ անում. Խաչատրյան

Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն էր իշխանություն զավթելու Կարեն Կարապետյանի հրապարակային կոչը. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։  

«Արդյո՞ք այդ հայտարարության մեջ իշխանություն զավթելու կոչ կար, արդո՞ք սահմանադրական կարգի տապալման կոչ կար։ Ընդդիմադիր ուժերն էլ ասում են՝ պետք է Նիկոլ Փաշինյանը գնա հանգստանալու, որովհետև 7 տարի է՝ տանջվում է, տառապում է։ Դա նշանակում է՝ իշխանազավթման կո՞չ եմ անում»,-ասաց նա։

Հարցին, թե Կարապետյանի հայտարարությունը՝ «թքած ունեմ ՀԷՑ-ի վրա», այլ համատեքստ ունե՞ր, Խաչատրյանը պատասխանեց․ «Նկատի ուներ, որ ինձ չեք կարող լռեցնել սեփականության նկատմամբ ոտնձգությունների միջոցով»։

  • Կիսվել: