հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ընդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը. Փաշինյան

Ընդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը. Փաշինյան

Ընդդիմադիր շարժումը ձախողվեց, որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը: Այս մասին նախօրեին Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետեւ իրական Հայաստանը հաստատվում է Հայաստանում եւ ընկալվում է ժողովրդի կողմից:

Ի վերջո, Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածն ու այն ձևակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն։ Ժողովուրդը ոչ թե այդ գաղափարախոսության օբյեկտն է, այլ սուբյեկտը, ժողովուրդն այդ գաղափարախոսության ակունքն է եւ աղբյուրը, պարզապես կառավարող մեծամասնությունը հասկացել է այն, ինչ ժողովուրդը երկար ժամանակ փորձում է բացատրել: Սա շատ կարեւոր բան է, որովհետեւ ժողովուրդն ինքը առանցքային քաղաքական գործոն է, բայց կոմունիկացիոն խողովակ չունի, ասենք՝ մամուլի խոսնակ չունի»:

Փաշինյանի խոսքով՝ իրենք ունիկալ կառավարող թիմ են, որը հայտնվել է մի իրավիճակում, որ հասկացել է, որ ինքը ոչ թե պետք է ստեղծի գաղափարախոսություն ժողովրդի համար, այլ պետք է ձեւակերպի ժողովրդի ասելիքը որպես գաղափարախոսություն եւ իրականացնի որպես քաղաքականություն:

  • Կիսվել: