ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ. քվորում չկար

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ. քվորում չկար

Ազգային ժողովի խորհրդի այսօր՝ հուլիսի 22-ին նախատեսված նիստը չկայացավ: ԱԺ-ից InfoPort.am-ին հայտնեցին, որ եթե երկու ժամվա ընթացքում քվորում ապահովվի, ապա նիստը կկայանա:

Հիշեցնենք, որ  ԱԺ խորհրդի նիստի օրակարգում Ազգային ժողովի ընդդիմադիր 32 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է:

Նշենք նաև, որ մեկ շաբաթ առաջ ևս այս հարցով ԱԺ խորհուրդը նիստ գումարեց, սակայն այն քվորումից անմիջապես հետո ավարտվեց, քանի որ ընդդիմադիրները ներկա չէին։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե պատգամավորը, որին մանդատից զրկելու հարցով պետք է դիմեն, ներկա չէ նիստին, այդ դեպքում նիստը չի շարունակվում։ Մեկ շաբաթ անց օրենքի ուժով գումարվում է երկրորդ նիստը, որի ընթացքում՝ անկախ այն հանգամանքից տվյալ պատգամավորը ներկա է, թե՝ ոչ, խորհուրդը որոշում է կայացնում դիմել կամ չդիմել ՍԴ։

  • Կիսվել: