երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են. «Հրապարակ»

Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են։ Արմավիրի մարզի մի քանի համայնքներից ահազանգ ենք ստացել, որ օրերս ստուգումներ են սկսվել համայնքապետարաններում։ Մարզպետը սուրհանդակների միջոցով հրաժարական գրելու հորդոր է փոխանցել, այն չկատարվելուց հետո գործի է դրվել ստուգումների «գործիքը»։

Մեզ ահազանգած համայնքապետի խնդրանքով անունը չենք գրում, նշենք միայն, որ հունիսի 20-ի ընտրություններին նա աջակցել է Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: