Ընդդեմ Քըլըչի այցի. ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց (ուղիղ)
ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության տարածած հայտարարությունում ասվում է. «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում: Այցի նպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է: Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման:


