երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ես զինվոր եմ, ով եկել է պաշտպանելու իր հայրենիքը. Ռուբեն Վարդանյան

Ես զինվոր եմ, ով եկել է պաշտպանելու իր հայրենիքը. Ռուբեն Վարդանյան

Մենք իսկապես լուրջ ճգնաժամի մեջ ենք, որը կհանգեցնի ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի կործանմանը։ Այս մասին այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, ով նախօրեին հայտնել Է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մտադրության մասին:

«Եթե մեզանից յուրաքանչյուրը ներսում գիտակցում է, որ կարմիր գծին ենք հասել, որ Սարդարապատ ենք հասել, ապա Ներքաղաքական ու կուսակցական բոլոր հարցերը երկրորդ պլան են մղվելու։ Այլ տարբերակ չկա։ Ես զինվոր եմ, ով եկել է պաշտպանելու իր հայրենիքը։ Այս իրավիճակում ամենակարևորը այն է, թե ով է այժմ պատրաստ իրեն նվիրել այդ գործին։ Կարեւոր է, որ Արցախը նորից վերադառնա համաշխարհային քարտեզի մեջ», - ընդգծել է նա։ Ընդ որում, նա հավաստիացրել է, որ Արցախ տեղափոխվելը կապված չէ կուսակցությունների, քաղաքականության, անձնական շահի հետ, այլ այն գործերի հետ, որոնք նա արդեն 20 տարուց ավելի է անում է իր երկրի համար:

«Մենք պետք է շատ կարևոր բան հասկանանք՝ անտարբերությունը դարձել է մեր իրականությունը` և Հայաստանում, և Սփյուռքում", - նշեց Վարդանյանը։ Նա նշել է, որ իր հովանու ներքո բազմաթիվ ծրագրեր են իրականացվում համայնքներում, սակայն առաջնահերթ խնդիրը Արցախի բնակիչներին որակյալ կրթությությամբ ապահովելն է:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի բնակչությունն ավելանա։ Առանց դրա անվտանգություն չի լինի։ Դրա համար մշակվում են հատուկ ծրագրեր», - ընդգծել է Վարդանյանը ՝ հավելելով, որ երիտասարդ սերնդին պետք է ընձեռվեն հնարավորություններ եւ գործիքներ, որոնք թույլ կտան գիտակցել, որ նրանք կարող են հաջողել՝ չլքելով Հայաստանը։ «Առաջնահերթ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մարդիկ հավատան, որ այստեղ Արցախում և Հայաստանում ապագա կա»,- ընդգծեց նա ՝ նկատելով, որ դրա համար առաջնահերթ պետք է դադարեցնել Արցախի բնակիչների նկատմամբ ատելության հռետորաբանությունը:

Նրա խոսքով ՝ հակառակորդն աշխատում է ոչ միայն «դուք պարտվել եք» թեզով։ «Նրանք հետեւողականորեն ստեղծում են այնպիսի զգացողություն, որ այնտեղ իրենց կյանքն ավելի լավ է, քան մեզ մոտ։ Մեդիան պետք է նպաստի նման առասպելների հերքմանը, մենք պետք է բարելավենք մեդիայի որակը Արցախում։ Մենք մեծ ու երկար աշխատանք ունենք անելու», - ամփոփել է բարերարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: