հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վճռաբեկ դատարանի նախագահը՝ ՍԴ դատավորի թեկնածու

Վճռաբեկ դատարանի նախագահը՝ ՍԴ դատավորի թեկնածու

Այս պահի դրությամբ երկու դատավոր է առաջադրել իր թեկնածությունը Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

«Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանի փոխանցմամբ՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածությունը առաջադրելու մասին դիմումներից մեկը ստացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից, մյուսը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանից։

Վաղը՝ հուլիսի 31-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ էլ կընտրվի նրանց թեկնածուն»,-գրում է լրատվամիջոցը:

  • Կիսվել: