շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն․ Էդուարդ Շարմազանով

Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն․ Էդուարդ Շարմազանով

Արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտ է,որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի, գրում է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Նա համոզված է, որ սա հերթական փորձությունն է հասարակության համար, որը հաղթահարելու ենք։

«Հարգելի հայրենակիցներ,

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։

Այս պայմաններում անհրաժեշտ է,որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։

Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար,որը համոզված եմ,մենք հաղթահարելու ենք։

Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ քննադատություն կառավարության բացթողումների կամ դանդաղկոտության վերաբերյալ։

Բայց այսօր մենք պետք է զերծ մնանք նման գնահատականներից։

Շատ ավելի կարևոր է միասնություն պահպանելն ու բոլոր կարող ու արհեստավարժ մասնագետների համախմբումն այս համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։

Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։

Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը,իսկ հայրենիքի քաղաքացիները՝ Հայկի զավակները։

"Սա էլ կանցնի"

Սողոմոն Իմաստուն»,- ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: