երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վստահ եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանին կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի. Փաշինյան

Վստահ եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանին կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին:

Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանին կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»:

Հիշեցնենք, որ Լիբանանի խորհրդարանն ընտրության երկրորդ փուլում 99 ձայնով պաշտպանել է բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի թեկնածությունը նախագահի պաշտոնում:

  • Կիսվել: