ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը hետայսու ևս կնպաստեն ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը. Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի վարչապետին

Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը hետայսու ևս կնպաստեն ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը. Փաշինյանը շնորհավորել է Ռուսաստանի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով, մաղթում եմ հաջողություններ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնում:

Այսօր կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, որոնց ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին: Վստահ եմ, որ ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և վստահությունը հետայսու ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունների ողջ համալիրի հարստացմանը՝ նոր փոխշահավետ ծրագրերով:

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

մաղթում եմ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն, հաջողություն և բարեկեցություն»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: