Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու է այդպիսի խնդիր, որ ասեք՝ ինքն է մեղավոր. Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին
Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու է այդպիսի խնդիր, որ ասեք՝ ինքն է մեղավոր: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:
«Շատ հետաքրքիր բան կա, որը հավաքական առումով բնութագրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, դա այն է, որ ինչը լավ է, դա բացառապես իրենց շնորհքն է, ինչը վատն է, նրանք 0 առնչություն ունեն դրա հետ, դրա համար ես սարսափում եմ այն մտքից, որ մի օր էլ ՔՊ-ն հասնելու է Տիգրան Մեծին:
Հասնելու են Տիգրան Մեծին, ես վստահ եմ, դա տենց է լինելու, գալու է այդ օրը, որովհետև ինչ-որ մի խնդրի վերաբերյալ ի վերջո ասելու են, որ Տիգրան Մեծն է մեղավոր, կամ կարող է օրինակ հնչի գնահատական, որ պայմանականորեն՝ մեր գործընկերներից Մխիթարյան Ռուբենը ժամանակին ֆեյսբուքյան ստատուս է գրել Տիգրան Մեծի մասին, ու դրա համար մենք խնդիրներ ունեցանք:
ՔՊ, դուք անընդհատ խոսում եք հանրապետականի մասին, ինձ էլ հիշատակեցիք, դրա համար ասեմ ձեզ, եթե դուք ընդհանրապես հանրապետական բառի հետ կապված խնդիր ունեք, ապա ակնկալում եմ, որ ամփոփիչ ելույթի շրջանակներում Վազգեն Սարգսյանին անդրադառնաք, որովհետև եթե ընդհանրապես ձեր համար խնդիրը հավաքական հանրապետական բառն է, Դոնալդ Թրամփին էլ անդրադարձեք»,- նշել է Վարդևանյանը:



