չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վստահ եմ` կհասնենք նրան, ինչին ձգտում ենք. Խաչատուրյանը` Երևանի ավագանու ընտրության մասին

Վստահ եմ` կհասնենք նրան, ինչին ձգտում ենք. Խաչատուրյանը` Երևանի ավագանու ընտրության մասին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը քվեարկեց Երևանի ավագանու ընտրություններում։ Անմիջապես քվեարկությունից հետո Վահագն Խաչատուրյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

«Քվեարկել եմ հանուն հարմարավետ, բարեկեցիկ և գեղեցիկ Երևանի, այն Երևանի, որը բոլորիս երազանքներում է։ Վստահ եմ, որ հենց այս ընտրությունների միջոցով կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք։ Երբ ասում եմ բարեկեցիկ, դրանում կա և՛ ճարտարապետություն, և՛ քաղաքաշինություն, և՛ անվտանգություն` ամեն ինչ։ Այսօր ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ունենք, փառք Աստծո, թեկնածուները շատ են»,– նշեց Խաչատուրյանը։

Հարցին` ընդդիմադիր, թե իշխանական դաշտում է բարեկեցիկ Երևան ունենալու հավանականությունը, ՀՀ նախագահն ընդգծեց` կապ չունի։

Հարցին՝ ինչո՞վ են այս ընտրությունները տարբերվում Երևանի քաղաքապետի այլ ընտրություններից, Վահագն Խաչատուրյանը պատասխանեց․ «Շատ ավելի քաղաքականացված, շատ ավելի սրված են՝ հաշվի առնելով նաեւ արտաքին միջավայրը: Իհարկե, մի հանգամանք էլ կա, որ դա ինչ-որ ձեւով ստվերում է քաղաքացիների ուշադրությունը հենց քաղաքային խնդիրներին դարձնելուն: Ես կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք, եւ դրանով տեղական ընտրությունը տարբերեինք համապետական ընտրությունից: Բայց նաեւ քանի որ մեզ մոտ համակարգն այնպիսին է, որ տեղական ընտրությունը քաղաքական ընտրություն է դարձել, տարբերությունը դրանում է կայանում»:

  • Կիսվել: