կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու համար. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին

Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու համար. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: