շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Սաբաթլո հայաբնակ գյուղ

Վրաստանում ՀՀ դեսպանն այցելել է Սաբաթլո հայաբնակ գյուղ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է Վրաստանի Կախեթիի մարզի Սաբաթլո հայաբնակ գյուղ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի բնակիչների ու դպրոցի մանկավարժների հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Այցի շրջանակներում ՀՀ դեսպանին Թելավի քաղաքում ընդունել է Կախեթիում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Ալադաշվիլին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Թելավիի քաղաքապետ Լևան Անդրիաշվիլին և դեսպանության խորհրդական Լևոն Զարգարյանը:
 
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Վրաստանի բազմաոլորտ համագործակցությանը` այս համատեքստում ընգծելով երկու երկրների միջև ապակենտրոնացված կապերի խորացման անհրաժեշտությունը։
Աշոտ Սմբատյանը հանդիպել է նաև Դեդոփլիսծղարո մունիցիպալիտետ, որտեղ հանդիպում ունեցել քաղաքապետ Նիկոլոզ Ջամիաշվիլիի հետ։
 

  • Կիսվել: