ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Բորժոմ քաղաքի մերձակայքում

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Բորժոմ քաղաքի մերձակայքում

Դեկտեմբերի 10-ի երեկոյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավարեւմտյան Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: 

Այդ մասին հաղորդել է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:
 
Սեյսմոլոգների տեղեկատվության համաձայն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 22:53-ին, Բորժոմ քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք: Նշվում է, որ երկրաշարժի կենտրոնը գտնվել Է 13 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: