հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ դեսպանին

Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ դեսպանին

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հյուրընկալել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանին, գրում է «Ալիք Մեդիան»։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Ջուանշեր Բուրճուլաձեն շնորհավորել է Աշոտ Սմբատյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել։

Հանդիպմանը կողմերը անդրադարձել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին։ Նշվել է, որ Վրաստանը աջակցում է հավասարակշռված քաղաքականությանը, որը նպաստում է տարածաշրջանի կայունությանը։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերն ու ապագա ծրագրերը։

  • Կիսվել: