երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վրաստանի պաշտպանության նախարարն առաջին անգամ պաշտոնական այցով կժամանի Երևան

Վրաստանի պաշտպանության նախարարն առաջին անգամ պաշտոնական այցով կժամանի Երևան

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ պաշտոնական այցով կայցելի Երևան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:

 

Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի ժամանման ճշգրիտ ժամկետը դեռ հայտնի չէ, բայց, ենթադրաբար, այցը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին:

«Այցի համար նախապատրաստական ​​աշխատանքներ են ընթանում», – ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ղարիբաշվիլին պաշտոնական այցով արդեն ժամանել էր Երևան, բայց որպես Վրաստանի վարչապետ: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2013-2015 թվականներին:

Ինչ վերաբերում է այցերին Վրաստանի պաշտպանության նախարարի մակարդակով, ապա նման այց տեղի է ունեցել 2019-ի փետրվարին, երբ Վրաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելեց Երևան

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: