հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վրաստանի նախագահը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին

Վրաստանի նախագահը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, հայտնելով, որ պատրաստ է հարթակ տրամադրել Թբիլիսիում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես ցանկանում եմ դիմել երկու երկրների նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է շուտ վերականգնվի նրանց միջև երկխոսությունը և կոչ եմ անում նրանց ապաէսկալացման ու կրակի դադարեցման: Մենք պատրաստ ենք Թբիլիսին դարձնել վայր, որտեղ հնարավոր է անցկացնել ցանկացած բանակցություն: Մենք պատրաստ ենք այն ամենին, ինչ կցանկանան կողմերը»,- Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային նվիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին:

Նշվում է նաև,որ նախագահն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բարձր գնահատելով նրանց դերը հակամարտության կարգավորման հարցում: Նա խնդրում է նաև ԵՄ-ին միջամտել կատարվող իրադարձություններին և աջակցել կրակի դադարեցմանը, այնպես, քանի որ Կովկասի երեք պետություններն էլ հանդիսանում են Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից:

«Մեր կայունությունը, այս տարածաշրջանում խաղաղությունը բխում են Եվրոպական Միության շահերից: Այն պետք է իր ուժերը ներդնի խաղաղության և իրավիճակի ապաէսկալացման համար»,- հավելել է պետության ղեկավարը:

  • Կիսվել: