Վրաստանի նախագահը այսօր կժամանի Երևան
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով այսօր կժամանի Հայաստան։
Ինչպես հաղորդում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի նախագահին կդիմավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Այցի շրջանակներում Վրաստանի նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահի հետ: Նախատեսվում են Միխայիլ Կավելաշվիլիի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումները դեմ առ դեմ և ընդլայնված կազմով, որից հետո երկու երկրների նախագահները ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով:
Պաշտոնական այցի շրջանակներում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
Պատվիրակության կազմում են Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գեորգի Վոլսկին, խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Սումբատ Կյուրեղյանը և նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էհվայան: