կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կքննարկեն ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կքննարկեն ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ապրիլի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանում։
 

Կողմերը նախատեսում են քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։

Կքննարկվի նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: