չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վիզաների ազատականացման համար Հայաստանը պետք է կատարի մի շարք առաջադրանքներ. Ստանո

Վիզաների ազատականացման համար Հայաստանը պետք է կատարի մի շարք առաջադրանքներ. Ստանո

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն «Արմենպրեսի» թղթակցի հետ հարցազրույցում խոսել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթաց սկսելու մասին:

Ըստ Ստանոյի՝ ԵՄ-ն պատրաստվում է ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները: Դա նշանակում է, որ սկսվելու է գործընթաց՝ պարզելու վիզաների ազատականացման հնարավորությունը:

ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակը, միաժամանակ, նշել է, որ այդ խնդրի հաջողության համար Հայաստանն էլ պետք է կատարի մի շարք առաջադրանքներ, իսկ որ ամենակարևորն է, ստանա բոլոր անդամ պետությունների համաձայնությունը:

«Մենք գործընթաց ենք սկսում։ Սա գործընթացի սկիզբն է, որը, ի վերջո, եթե ամեն ինչ լավ ընթանա, կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի քաղաքացիներին»,- ասել է եվրոպացի պաշտոնյան։

Ազատականացման համար պահանջներից մեկը վերաբերում է կենսաբանական անձնագրերին: «Եվրամիությունը նաև պետք է վստահ լինի, որ երկրում քաղաքական շրջանակը թույլ չի տալիս մարդկանց չարաշահել ապաստանի համակարգը, որ մարդկանց չեն ստիպում լքել երկիրը և ապաստան հայցել»,- նշել է Ստանոն։

  • Կիսվել: