Վիճակագրական կոմիտեին կառավարությունը նոր տարածք է տվել
Armlur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Արաբկիր, Զարյան փողոց 22 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկից 425 հազար 323 դրամ սկզբնական արժեքով, 142.9 քառ. մետր մակերեսով տարածքը կամրացվի ՀՀ Վիճակագրական կոմիտեին։ Այդ տարածքը հետ կվերցվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից։
Մեկ այլ որոշմամբ, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Նոյակերտ, Նոյի փողոց 29 հասցեում գտնվող, 1340.89 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.16597 հա հողատարածքը հետ կվերցվի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի «Նոյակերտի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։