ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վիտալի Բալասանյանն ունի ընդդիմադիր դիրքորոշում ոչ թե Արցախի գործող ղեկավարության, այլ Հայաստանի իշխանությունների նկատմամբ. Քաղաքագետ

Վիտալի Բալասանյանն ունի ընդդիմադիր դիրքորոշում ոչ թե Արցախի գործող ղեկավարության, այլ Հայաստանի իշխանությունների նկատմամբ. Քաղաքագետ

Արախի նախագահի թեկնածուներից Վիտալի Բալասանյանը Արցախում ունի ի կայուն ընտրազանգված, հետևաբար նրան սատարելու կամ չսատարելու ցանկացած հայտարարություն դրա վրա չի կարող ազդել, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ Վիտալի Բալասանյանին ստարալեու մասին հայտարարությունը չի՞ ազդի թեկնածուի վարկանիշի վրա՝ հաշվի առնելով Մինասյանի ոչ միանշանակ վարկանիշը։

Ըստ Հակոբյանի, Բալասանյանը Արցախի նախագահի ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն է, որն ունի ընդդիմադիր դիրքորոշում ոչ թե Արցախի գործող ղեկավարության, այլ Հայաստանի իշխանությունների նկատմամբ:

«Անկախ նրանից, թե նա ինչ է ասում, Բալասանյանը ունի օպոզիցիոն դիրքորոշում ոչ միայն անձի հանդեպ, այլ նրա վարած քաղաքական կուրսի, այդ թվում՝ արցախյան հարցի շուրջ հայաստանյան իշխանությունների դիրքորոշման նկատմամբ: Ես կարծում եմ՝ Բալասանյանն իր շուրջ փորձջում ու փորձելու է կոնսոլիդացնել այն մարդկանց, ովքեր ոչ դրական են վերաբերում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը և ովքեր հակված են, որ Արցախը բացարձակապես անկախ քաղաքականություն վարի Հայաստանից: Եվ եթե նույնիսկ ոչ միայն Միքայել Մինասյանը, այլ նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ու նախկին իշխանություններից այլ ներկայացուցիչներ հայտարարեն, որ պետք է պաշտպանեն Վիտալի Բալասանյանին, դա եղանակ չի փոխի», -նշեց Հակոբյանը:

Նկատենք, որ մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է 14 թեկնածու, իսկ խորհրդարանում ընգրկվելու համար հավակնում է 12 քաղաքական ուժ:

  • Կիսվել: