ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վիտալի Բալասանյանի ֆիասկոն

Վիտալի Բալասանյանի ֆիասկոն

Երեկ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի «հայրենակալվծք» Ասկերանում քաղաքապետի արտահերթ ընտրություններ էին: Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ հաղթել է «Ազատ հայրենիք» կուսակցության թեկնածուն:

Նրա մրցակիցը նույնպես այդ կուսակցությունից էր, բայց, ինչպես տեղական աղբյուրներն են փոխանցում, վայելում էր Վիտալի Բալասնյանի աջակցությունը:

«Քվեարկությանը մասնակցել է 1042 ընտրող, հաղթած թեկնածուն ստացել է ավելի քան 600 քվե: Ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառման կամ «ձայներ գնելու» վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել: Ինչպես ասում են՝ իրականությունից չես փախչի: Ասկերանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին նշանակված քվեարկությունից ուղիղ երկու շաբաթ առաջ: Մրցակցային դաշտը բաց էր, թեկնածու կարող էին առաջադրել բոլոր կուսակցությունները եւ դաշինքները, որ հավակնում են ապագա խորհրդարանում ներկայացվածության:

Ինչպես վկայում է իրականությունը՝ ոչ ոք բացահայտ մրցակցության մեջ չի մտել: Միայն նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն է «ստուգողական կրակոց արձակել»: Եւ ակնհայտորեն վրիպել է: Հայրենի Ասկերան քաղաքը փաստորեն մերժել է նրան: Անշուշտ, նույն ճակատագրին նաեւ մյուսները կարժանանյին, բայց նրանք գոնե խելամիտ են գտնվել եւ մրցապայքարի մեջ չեն մտել: Բալասանյանը փորձության է դրել սեփական վարկանիշը: Արդյունքն ավելի քան խոսուն է: Եւ սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել՝ «տանու տերտերին օրհնյա տեր չկա»: Երեւույթը բնութագրական է ամբողջ Արցախում: 2012թ. նախագահական ընտրություններում ստանալով քվեների շուրջ մեկ երրորդը, Վիտալի Բալասանյանը տեր չի կանգնել քաղաքական այդ ռեսուրսին, զանազան գործարքների մեջ է մտել եւ մսխել հանրության մի զգալի հատվածի վստահությունը:

Այսօր նա «վայելում է» քաղաքական ճմաբարափոխության դառը պտուղները: Ֆիասկոն ակնհայտ է, որքան էլ դա ցավալի լինի»,- գրում է Աթանեսյանը:

  • Կիսվել: