Երասխի վիրավորում ստացած գյուղապետն ապաքինվել է
Երասխի գյուղապետն Ռադիկ Օղիկյանը ապաքինվել է և անցել իր աշխատանքային պարտականությունները կատարելում։ Այս մասն տեղեկանում ենք նրա գրառումից։
«Ողջույն Հայ ազգ Աստծո կամոք ողջ եմ… Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ շարք առօրյա գործերիս»,- մասնավորապես, գրել է Օղիկյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:



