երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Վիլեն Գաբրիելյանը ՄԱԿ-ի նստաշրջանին անդրադարձել է Ադրբեջանի կողմից պետական ​​մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությանը

Վիլեն Գաբրիելյանը ՄԱԿ-ի նստաշրջանին անդրադարձել է Ադրբեջանի կողմից պետական ​​մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությանը

Սույն թվականի հունիսի 26-27-ը «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին։ Այս մասին տեղեկանում ենք Միության ֆեյսբուքյան էջից:

«Իր ելույթում նա անդրադարձել է ադրբեջանական տարբեր վարչակարգերի կողմից մինչ օրս պետական ​​մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությանը, էթնիկ զտումներին և բռնի տեղահանված հայ փախստականների իրավունքներին, ներառյալ՝ վերադարձի, փոխհատուցման և շատ այլ իրավունքներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: