չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Վիկտորիա Բաղդասարյանը հետ է կանչվել Իտալիայում և Մալթայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Վիկտորիա Բաղդասարյանը հետ է կանչվել Իտալիայում և Մալթայում ՀՀ դեսպանի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտորիա Բաղդասարյանին Իտալիայում և Մալթայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտորիա Բաղդասարյանին հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Վիկտորիա Բաղդասարյանը Մալթայում և Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2016 թվականին։

  • Կիսվել: