ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վիկտոր Մնացականյանը քաղաքապետ չընտրվելու դեպքում պատրաստ է իր գործունությունը շարունակել ավագանու կազմում

Վիկտոր Մնացականյանը քաղաքապետ չընտրվելու դեպքում պատրաստ է իր գործունությունը շարունակել ավագանու կազմում

Կենտրոն վարչական շրջանի 9/48 ընտրական տեղամասում է քվեարկել «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը:

Թեկնածուն ընդգծել է, որ քվեարկել է, որպեսզի Երևանը դառնա ավելի մարդամոտ քաղաք և համաչափ զարգանա:

Հարցին՝ եթե չհաջողվի ստանձնել քաղաքապետի պաշտոնը, ավագանու կազմում տեսնո՞ւմ է իր գործունեությունը, Վիկտոր Մնացականյանը դրական է արձագանքել:

«Եղել եմ ավագանու անդամ, ապա նշանակվել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Եվ տարիներով սրտացավ ու անհանգիստ եմ Երևանի բոլոր խնդիրներին:

Ուսումնասիրել եմ խորքային նաև քաղաքային պլանավորում, ուրբանիստիկա, որպեսզի գա այս օրը, որ ես ու իմ ընկերները, մեր «Հաղթանակ» կուսակցության, մնացած ավագանու անդամի թեկնածուների հետ վերածնենք Երևանը, և ամենակարևորը՝ բերենք այդ էմոցիոնալ համերաշխությունը Երևանի, որովհետև Երևանը երջանիկ քաղաք է, Երևանը ուրախ քաղաք է, ինչը հիմա, ցավոք, չի նկատվում»,- ասել է նա:

  • Կիսվել: