շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վիկտոր Մնացականյանը պատրաստ է աշխատել նաև ավագանու կազմում

Վիկտոր Մնացականյանը պատրաստ է աշխատել նաև ավագանու կազմում

«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը եկել էր ընտանիքի անդամների ու հարազատների հետ:

«Ես եկել եմ մեծ ընտանիքիս հետ՝ կինս, դուստրերս, տղաս,, մայրս, հայրս, քույրս, քրոջս աղջիկները: Մենք եկել ենք քվեարկենք, որ Երեւանը դառնա մարդամոտ քաղաք  եւ ամենակարեւորը՝ համաչափ զարգացած, որ ոչ միայն կենտրոնը պուրակներով, այգիներով, հասարակական տարածքներով, լողավազաններով, մշակութային օջախներով,  ժամանցի վայրերով, այլ ամբողջ Երեւանը լինի համաչափ զարգացած: Որ տրանսպորտային ռեֆորմը միայն ավտոբուս բերել չի, դա աշխատանքի իմիտացիա չի: Տրանսպորտային ռեֆորմ անելու համար պետք է հասկանանք խորքային խնդիրները, իսկ այդ խնդիրները նա է, որ այսօրվա քաղաքային իշխանությունները չեն պատկերացնում, որ համաչափ զարգացում ասելով պետք է հասկանանք նա, որ այլ վարչական շրջանի բնակիչները կարողանան լիարժեքորեն օգտվել Երեւանի բոլոր բարիքներից»,-ասաց նա:

Հարցին՝ եթե չհաջողվի քաղաքապետ ընտրվել, Երեւանի ավագանու աշխատանքներում իրեն տեսնում է, Մնացականյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, ես եղել եմ ավագանու անդամ, ապա նշանակվել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Տարիներով սրտացավ եմ Երեւանի բոլոր խնդիրներին, խորքային ձեւով ուսումնասիրել եմ քաղաքային պլանավորումը, ուրբանիստիկան, որպեսզի գա այս օրը եւ «Հաղթանակ» կուսակցության ավագանու անդամի մյուս թեկնածուների հետ վերածնենք Երեւանը, բերենք էմոցիոնալ համերաշխությունը Երեւանին: Երեւանը երջանիկ  քաղաք էր, ուրախ քաղաք էր, ինչը հիմա, ցավոք, չի նկատվում»:

Անդրադառնալով  քաղաքական ուժերի հետ համագործակցության  հնարավորությանը թեկնածուն նշեց, որ կհամագործակցենք բոլոր առողջ ուժերի հետ, բացի ՔՊ-ից:  «Մենք մասնակցեցինք դեբատներին, բայց կարելի է ասել, 12 քաղաքական ուժերին «խաբս տվեցին» եւ ես հիմա հասկանում եմ այն երկու թեկնածուներին, որոնք չեկան: Այսինքն ստացվում է, որ մենք բոլորս մեր վերջնական խոսքն ասում ենք, բայց Հանրային հեռուստաընկերությունը իրենց թեկնածուին վերջին օրով բերում է: Դա խղի կանոների խախտում է»,-ասաց նա:

  • Կիսվել: