Վեթինգն արդեն իրականություն է. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)
Դատական համակարգում վեթինգն արդեն իրականություն է: Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իրավապաշտպաններն իշխանությանը քննադատում են դատական համակարգում փոփոխություններ չանելու և վեթինգ չիրականացնելու համար։
«Այն գործիքակազմը, որը մենք ընդունել ենք 2020 թվականին, դրա հիման վրա հատուկ հանձնաժողով է ձևավորվել: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն է տրվել ուսումնասիրություններ կատարել նրանց գույքի վերաբերյալ, հասանելիություն կա բանկային գաղտնիքներին: Այս գործիքներն այսօր գործնականում աշխատում են:
Գործիքակազմն ինքնին արդյունավետ է, քանի որ մենք օրենքում ինչ գրել ենք, իրականացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից»,- ասաց նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում։