Վերջին շնչի վրա էլ ասելու եմ այն, ինչ մտածում եմ, ինձ հնարավոր չէ լռեցնել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում անդրադարձավ այսօր ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությանը։
«Ես հիմա հանցագործության մասին հաղորդում եմ տալիս՝ այդ հաղորդագրության մեջ նշվում է, որ Նաիրա Զոհրաբյանը իր հեռախոսազրույցներից մեկում ասել է՝ փաստորեն այս ժողովուրդը առանց ընտրակաշառքի Բարգավաճ Հայաստանին ձայն չի տալիս։
Դա ապացուցում է, որ առնվազն երկու տարի լսել եք իմ հեռախոսզարույցները, ինչում ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում», - դիմելով Դավթյանին, հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանի Ազգային ժողովում կատարվածի մասին ամեն ինչ ներկայացնելու է միջազգային մարմիններին։
«Որևէ բանի առաջ չեմ ընկրկելու։ Ինձ հնարավոր չէ լռեցնել, հնարավոր չէ ինչ-ինչ կոմպրոմատային նամյոկներով իմ ձայնը լռեցնել, չի լինելու էդպիսի բան։ Վերջին շնչի վրա էլ ասելու եմ այն, ինչ մտածում եմ», -հայտարարեց Զոհրաբյանը։


