հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել, այնպես որ խորհուրդ կտայի մութ էջեր չփնտրել. Հարությունյան

Վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել, այնպես որ խորհուրդ կտայի մութ էջեր չփնտրել. Հարությունյան

Տարբեր փուլերում տարբեր քննարկումներ եղել են եւ յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը. Տիգրան Ավինյանը շարունակում է մնալ քաղաքական թիմի անդամ, շարունակում է վարչության անդամ մնալ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ժամանակին հայտարարում էր, որ քաղաքականությունն ու գործարարությունը պետք է տարանջատվեն:

«Դուք տեսել եք, որ վերջին քաղաքական գործընթացներում Ավինյանը ներգրավված է եղել, այնպես որ խորհուրդ կտայի մութ էջեր չփնտրել այդ հայտարարությունների մեջ կամ տողատակերում: Այն, ինչ կա, հայտարարվել է, քննարկվել է եւ կարծում եմ ընտրությունների էջը հունիսի 20-ով փակվել է»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

  • Կիսվել: