չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ փորձ արվեց ընդդիմադիր խոսքը լռեցնել բռնությամբ. Մարուքյան

Վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ փորձ արվեց ընդդիմադիր խոսքը լռեցնել բռնությամբ. Մարուքյան

ՀՀ-ի խորհրդարանում վերջին 10-15 տարվա մեջ առաջին անգամ տեղի ունեցավ մի բան, որ ընդդիմաիր, քննադատական խոսքը փորձ է արվում լռեցնել բռնության, սպառնալիքների, ահուսարսափ տարածելու միջոցով: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա կրկին անդրադարձավ մայիսի ութին ԱԺ-ում իր ու իմքայլական Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպին և նշեց. ՛՛Եթե վարչապետը կարողանար վեր կանգնել նեղ կուսակցական շահերից, ինքը իր թիմին պաշտպանելու մղումով չգար ամբիոն, այլ ասեր՝ ժողովուրդ ջան, չի կարելի, դա չէր շարունակվի՛՛:

Մարուքյանի խոսքով՝ իշխանությունները ոչ դատապարտել են այդ օրվա միջադեպը, ոչ ներողություն են խնդրել, որ էլ երաշխավորել են, որ նման բան այլևս չի կրկնվի:

Ամենավատը, ըստ Մարուքյանի, այն է, որ վարչապետը տեղի ունեցածը որակել է քստմնելի սադրանք:

՛՛Այսուհետ ընդդիմադիր խոսքը ՀՀ-ում կարելի է ընկալել որպես սադրանք, պառլամենտում արձանագրվել է, որ ընդդիմադիր խոսողին պետք է ծեծել, մենք էլ արձանագրել ենք, որ ընդդիմադիր խոսքը չենք լռեցնելու, մեր մասով դա կարող ենք երաշխավորել, բնավ չենք վախեցել ու չենք վախենում՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: