երեքշաբթի, հոկտեմբեր 13
13 / 10 / 2026
Եվրոպայում գազի գները առավելագույնին են հասել Իրանի շուրջ հակամարտության ֆոնին․ FT

Եվրոպայում գազի գները առավելագույնին են հասել Իրանի շուրջ հակամարտության ֆոնին․ FT

Բնական գազի եվրոպական ուղենշային գները Իրանում ընթացող հակամարտության մեկնարկից ի վեր աճել են 170%-ով։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է «Financial Times» (FT) պարբերականը։

«Գները գերազանցել են մեկ մեգավատտ-ժամի դիմաց 86 եվրոն, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականի էներգետիկ ճգնաժամից ի վեր։ Սա նշանակում է շուրջ 170% աճ Իրանի շուրջ հակամարտության մեկնարկից ի վեր, երբ դրանք կազմում էին մոտ 32 եվրո՝ մեկ մեգավատտ-ժամի դիմաց»,— ասված է հոդվածում։

Էներգետիկ շուկայի վրա ճնշման հիմնական գործոններն են դարձել ռուսական դիզելային վառելիքի մատակարարումների հետ կապված քաղաքական անորոշությունը, ինչպես նաև Նորվեգիայի «Կորստե» գազամշակման գործարանում և օֆշորային հիմնական հանքավայրերում իրականացվող արտապլանային տեխնիկական աշխատանքները, որոնք հանգեցրել են խողովակաշարային արտահանման կտրուկ կրճատման։

Իրավիճակն ավելի է սրվում Իրանի շուրջ ընթացող հակամարտության պատճառով, որը սահմանափակում է հեղուկացված բնական գազով (ՀԲԳ) տանկերների անցումը Հորմուզի նեղուցով և փոխադրողներին ստիպում է օգտագործել Աֆրիկայի շուրջ ձգվող ավելի երկար երթուղիներ։ Լրացուցիչ գործոն է նաև հոկտեմբերի 1-ից ջեռուցման սեզոնի պաշտոնական մեկնարկը և ցուրտ եղանակի կանխատեսումները (ԵՄ գազի ստորգետնյա պահեստարանների 73% լցվածության ֆոնին)։

  • Կիսվել: