Վերակենդանացման 40 մահճակալներից 40-ը զբաղված է. Արմեն Մուրադյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանունքի վերակենդանացման 40 մահճակալներից 40-ը զբաղված է։
«Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ՝ խստորեն պահպանեք համաճարակային բոլոր կանոնները ու պատվաստվեք, որպեսզի միասին կարողանանք հաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»,- գրել է Մուրադյանը։
Հիշեցնենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք: Ունենք 183 առողջացած, 5 մահվան դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5234 պացիենտ:



