հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թշնամուն դուրս շպրտելու համար ժամ առաջ պետք է ուշքի գալ․ Մարուքյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի վերաբերյալ

Թշնամուն դուրս շպրտելու համար ժամ առաջ պետք է ուշքի գալ․ Մարուքյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի վերաբերյալ

Հետևում ու հերթական անգամ ցավով արձանագրում ենք խորհրդարանում տեղի ունեցող անընդունելի միջադեպերը և կոչ անում վերադառնալ հանդուրժողականության, կառուցողականության ու փոխադարձ հարգանքի դաշտ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

"Թշնամին օգտվել ու օգտվում է մեր անհաշտությունից։ Նրան դուրս շպրտելու համար մեզ ժամ առաջ պետք է ուշքի գալ ու համախմբվել, ուժեղանալ երկրի ներսում",- գրել է նախկին պատգամավորը:

Նշենք, որ այսօր Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվեց իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանության պատճառով։

 

  • Կիսվել: